HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքսիկայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԱԳՆ-ն հայտնում է, որ փետրվարի 28-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման առթիվ:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել բեղմնավոր գործունեություն, որը կնպաստի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Դեսպան Վիլյեգասը հայտնել է իր հանձնառությունը՝ առավելագույն ջանքերը գործադրելու հայ-մեքսիկական համագործակցությունը զարգացնելու համար։

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների, միջխորհրդարանական կապերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների ակտիվացումը:

Հայկական կողմը մեծապես ողջունել է փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այն վերահաստատում է Մեքսիկայի՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանի և ջատագովի համբավը։

Մնացական Սաֆարյանը մեքսիկացի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումների կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter