
Օդի ջերմաստիճանը մարտի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-5-ը հնարավոր է կարճատև անձրև:
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 1-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը, մարտի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել