HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը հանրապետության զորամասեր

Մարտի 1-ին ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է առավոտյան տողանի շարված անձնակազմին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ելույթում նախարար Պապիկյանը կարևորել է զինծառայողների բարձր առաջադիմությունը ուսումնամարտական վարժանքների, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում: Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանն ուղղված քայլերին, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների հիմնական դրույթները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ: 

Այնուհետև նախարար Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց մտահոգությունները, առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական և սոցիալական ապահովության հարցերով: Սուրեն Պապիկյանը սպաներին մանրամասներ է ներկայացրել մեկնարկող ատեստավորման գործընթացի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա զինծառայողների մարտական պատրաստության վրա: 

Պաշտպանության նախարարը տեղում մի շարք ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter