HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունաստանում բախվել են մարդատար ու բեռնատար գնացքները. կա առնվազն 36 զոհ

Առնվազն 36 մարդ է զոհվել, ևս 66-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախումից։ BBC-ն, հղում անելով Հունաստանի հրդեհային ծառայությանը, հայտնում է, որ տուժածներից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Տեղում շարունակվում են փրկարարական աշխատանքները։

Բախումը տեղի է ունեցել փետրվարի 28-ի երեկոյան Լարիսա քաղաքից ոչ շատ հեռու։ Մարդատար գնացքն իրականացնում էր Աթենք-Սալոնիկ IC62 չվերթը։ Նրան հանդիպակաց դուրս է եկել բեռնատար գնացքներից մեկը, որն իր հերթին Սալոնիկից մեկնում էր Լարիսա։ Դեռևս անհայտ է, թե ինչու են գնացքները եղել միևնույն ճանապարհին։

Մարդատար գնացքի վագոնները, որոնցում եղել է 350 մարդ, դուրս են եկել ռելսերից, իսկ դրանցից մեկն այրվել է։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ անիվներն ու երկու գնացքների մյուս դետալները թռել են տասնյակ մետրեր։

Τέμπη: Αρκετοί οι εγκλωβισμένοι σε τουλάχιστον έξι με επτά βαγόνια #Ελλάδα #Τέμπη #Σύγκρουση_τρένων https://t.co/g9vK4GL0KI

— SKAI.gr (@skaigr) March 1, 2023

Թեսալիա մարզի ղեկավար Կոնստանտինոս Ագորաստոսը լրագրողներին հայտնել է, որ բախումը շատ ուժեղ է եղել։ Նրա խոսքով՝ մարդատար գնացքի առաջին չորս վագոնները դուրս են եկել ռելսերից, ընդ որում՝ գլխավոր և երկրորդ վագոնները գրեթե ամբողջությամբ ոչնչացել են։

Ինչպես հայտնում է Skai հեռուստաընկերությունը, ուղևորներին, որոնք բուժօգնության կարիք չեն ունեցել, ավտոբուսներով տարհանել են Սալոնիկ։ Վիրավորներն էլ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Նրանցից ոմանք ունեցել են նաև շտապ վիրահատությունների կարիք։

Լուսանկարը՝ Vaggelis Kousioras/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter