HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ընտրվել է «Համընդհանուր ընդունման օրվա» տարածաշրջանային երկիր

Աշխարհում առաջին անգամ այս տարի կնշվի «Համընդհանուր ընդունման օրը»՝ «Ինտերնետը՝ բոլորի համար» խորագրով։ Հայաստանն ավելի քան 40 երկրից ընտրվել է որպես տարածաշրջանային համաժողովը հրավիրող երկիր՝ խաղաղօվկիանոսյան եւ ասիական տարածաշրջանի համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։

«Համընդհանուր ընդունում» շարժման նպատակն ազգային տառերով դոմենները եւ էլ-փոստերը համաշխարհային մակարդակում տեխնիկապես ընդունելի եւ գործարկելի դարձնելն է։ Այսպիսով, ինտերնետը ու ազգային դոմեններով, օրինակ, .հայ, .中国 (Չինաստան), .срб (Սերբիա) կամ .ලංකා  (Լանկա) էլ-փոստերը հասանելի եւ մատչելի կդառնան բոլորի համար։ Նրանք, ովքեր տիրապետում են միայն ազգային լեզվին, չեն տիրապետում անգլերենին կամ լատինատառին, նույնպես կկարողանան հաղորդակցվել ինտերնետում։  

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն (ISOC Armenia), որպես .հայ եւ .am դոմենային անունները կառավարող կազմակերպության, ստանձնել է Հայաստանում շարժումն առաջ տանելու գործը։ ISOC-ը, համաշխարհային շարժումը նախաձեռնած Դոմենային անուննների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ի հետ համագործակցությամբ, Երեւանում մարտի 28-ին կհրավիրի միջազգային համաժողով։

Հայաստանում ազգային տառերով .հայ դոմենային տիրույթի զարգացման, այդ դոմենով գրանցված կայքերի համար էլեկտրոնային փոստի գործարկման աշխատանքներն արդեն սկսվել են։ «Ինտերնետ հանություն» ՀԿ-ն միջազգային համաժողովում կներկայացնի հայատառ .հայ դոմենի ընդունման եւ լիովին հայատառ էլ-փոստերի (օրինակ՝ հայատառ@էլհասցե.հայ) գործարկման հնարավորությունը։ 

Տարածաշրջանային համաժողովը կհյուրընկալի պատվիրակներ այլ երկներից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter