HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է «Յուքոմի» գլխավոր տնօրեն

Հայաստանում  կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին: Ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը և գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ՝ շարունակելով աջակցել ընկերությանը։ «Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել «Վիվա-ՄՏՍ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Տնօրենների խորհրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Արա Խաչատրյանին՝ «Յուքոմ»-ի համար օրինակելի առաջնորդ լինելու համար: Պաշտոնավարման ընթացքում նա կարողացավ «Յուքոմ»-ը դարձնել ավելի լավը՝ բարելավելով հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը և բարձրացնելով ընկերության գործառնական արդյունավետությունը»,- ասել է  Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի ապրիլից: Ռալֆ Յիրիկյանն էլ «Վիվա-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից ազատվել էր 2022թ․ հունիսին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter