
Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի թիվ 63 մանկապարտեզը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ գարնան առաջին օրը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շուրջ 150 փոքրիկների առջև իր դռները բացել է Երևանի թիվ 63 մանկապարտեզը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քաղաքային իշխանության նախագիծն այս կարևորներից է և ունենալու է շարունակություն՝ մինչև համայնքային բոլոր մանկապարտեզները լինեն բարեկարգ:
«Երեխաների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել