HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նյու Դելիում Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մարտի 3-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Կայացել է տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ կարծիքների փոխանակում։ Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներում ջանքերի ակտիվացման հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը հաստատել են նաև միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, համագործակցության առաջմղման մոտեցումները։ Ռուսական կողմը հավելում է, որ երկու նախարարների բանակցություններն ընթացել են «բարեկամական և վստահելի մթնոլորտում»։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական ուղիներով հետագա շփումների մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, համաձայն որի մարտի 3-4-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ «Ռաիսինա երկխոսություն» համաժողովին։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter