HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Վայն» ընկերությունը ստացել է բացառիկ իրավունք՝ օրգանական գինիներն ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում իրացնելու համար

Վճարովի բովանդակություն

«Էկոսերտ» միջազգային կազմակերպությունը, որի անմիջական վերահսկողության ներքո իրականացվում է Հայաստանում խաղողագործական և գինեգործական ամենախոշոր ծրագիրը, «Արմենիա Վայն» ընկերությանը շնորհել է ԱՄՆ-ում օրգանական գինիներ իրացնելու արտոնագիր։

Ներկայում օրգանական այգիների 75 հա ընդհանուր մակերեսով «Արմենիա Վայն» ընկերությունը իրականացնում է խաղողի եվրոպական 11 սորտի մշակություն։

«Հայկական տերուարը պարզապես կատարյալ միջավայր է օրգանական խաղողագործության համար»։ «Արմենիա Վայն» ընկերության ֆրանսիացի գլխավոր խորհրդատու-գինեգործ Ժան Բատիստ-Սուլայի հենց այս համոզմունքը դարձավ հայկական տերուարի գրկում օրգանական խաղողագործության ճանապարհի սկիզբը, որին ձեռնամուխ եղավ «Արմենիա Վայն» ընկերությունը։ Այսօր այդ ճանապարհը խաղողագործության կայացած և խոստումնալից ճյուղ է Հայաստանում։

Տարվա հենց սկզբից ընկերությունն ունեցավ սպասված և կարևոր ձեռքբերումներից մեկը։ Ընկերության այգիները  բարեհաջող անցան Եվրոպական վերահսկողության նոր փուլը և ստացան ԱՄՆ ստանդարտներին համապատասխանող «USDA organic» սերտիֆիկացումը՝ «Էկոսերտ» ընկերության կողմից։

Օրգանական գինեգործությունը դինամիկ զարգացող ուղղություն է համաշխարհային շուկայում։ 2022 թվականին աշխարհում իրացվել է շուրջ 1 մլրդ շիշ օրգանական գինի, որը կազմում է համաշխարհային գինու շուկայի 3.6% -ը։ Օրգանական խաղողագործության և գինեգործության առաջատարների եռյակում են Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան։

Հայկական բնաշխարհն իր չոր կլիմայական պայմանների և արևոտ օրերի մեծ քանակի շնորհիվ նպաստավոր պայմաններ է ստեղծում օրգանական գինեգործության զարգացման համար։

Քիմիական նյութերի բացառումը և մայր բնության պաշարների գրագետ օգտագործումը հնարավոր են միայն մտածողության փոփոխության, նվիրական աշխատանքի, միջազգային չափորոշիչների կիրառության և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք ընկերությունը ձեռք է բերել դեռ տարիներ առաջ և իրականություն դարձրել հայկական օրգանական գինի պատրաստելու ամբողջ գործընթացը։

Սա պատասխանատվություն է ոչ միայն բնության, այլ նաև սպառողի առողջության և մեզ ավանդած գինեգործական ավանդույթների հանդեպ։ Ընկերությունը հոգում է նաև օրգանական միջավայրում կենդանական աշխարհի կենսագործունեության հարցը։

Օրգանական այգիներից հավաքած Մերլո,Կաբերնե Ֆրան, Կաբերնե Սովինյոն, Տանատ, Մալբեկ, Սիրա, Պետի Վերդո, Սովինյոն Բլան, Մուսկատ Օտտոնել, Կոլոմբար և Վիոնիե սորտերի մաքուր բերքից ստացված գինիներն արդեն ապացուցել են, որ մրցունակ են միջազգային շուկայում՝ հայրենիք բերելով ոսկե և արծաթե մեդալներ հեղինակավոր մրցույթներից։

Հայաստանը, ի դեմ «Արմենիա Վայն» ընկերության, ստացել է բացառիկ հնարավորություն՝ հայկական գինին արժանապատիվ կերպով ներկայացնելու ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոշորագույն շուկաներում։ «ԲիոՆէ» օրգանական գինին առաջինն է իր տեսակում, որն արդեն կարող է իրացվել Եվրամիությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Օրգանական գինեգործությունը ոչ միայն բարձր հեղինակության չափանիշ է, այլ նաև նոր փիլիսոփայություն մարդ-բնություն ձևաչափում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter