Իսպանիան ակնհայտ ֆավորիտ է Իտալիայի հետ խաղում
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, «Արենա Գդանսկ» մարզադաշտ դուրս կգան աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները: C խմբի մյուս խաղում Պոզնանի «Քաղաքային» մարզադաշտում 22:45-ին ուժեր կչափեն Իռլանդիայի ու Հորվաթիայի ընտրանիները:
Խմբի ֆավորիտները, բնականաբար, առաջին երկու թիմերն են: Եվ հենց այդ պատճառով էլ նրանց հակամարտությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Բուքմեյքները գրեթե նույն գործակիցներն են սահմանել այս մրցակիցների համար: Եթե «Տոտո»-ն Իսպանիայի հաղթանակը գնահատել է 1,8, ապա «Վիվառո»-ն նշել է 1,77, իսկ ոչ-ոքին նույնն է՝ 3,3, Իտալիայի հաղթանակն էլ՝ 5:
Նմանատիպ պատկեր է նաեւ մյուս խաղի համար: Իռլանդացիների հաղթանակը գնահատվել է 3,7, ոչ-ոքին՝ 3,1, Հորվաթիայի հաղթանակը «Տոտո»-ն գնահատել է 2,15, իսկ «Վիվառո»-ն՝ 2,1:
Լուս.՝ «Եվրո-2008»-ի 1/4-րդ եզրափակիչում Իսպանիան գոլազուրկ խաղից հետո 11-մետրանոցներով 4-2 հաշվով հաղթեց իտալացիներին ու ճանապարհ հարթեց դեպի չեմպիոնական բարձունք (Getty Images)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել