HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Ռաիսինա երկխոսություն» համաժողովին

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Ռաիսինա երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Խաղաղությունը մաս առ մաս. նոր ուղիներ գործուն ՄԱԿ-ի համար» պանելային քննարկմանը:

Բանախոսները քննարկել են միջազգային անվտանգային համակարգի ու միջազգային նորմերի հարգման վրա հիմնված աշխարհակարգի առջև ծառացած մարտահրավերները, ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմանիության շրջանակներում միջազգային կառույցների ու առանձին պետությունների, այդ թվում՝ փոքր ու զարգացող երկրների ներգրավվածության ու դերի շուրջ: Ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում շարունակվող հակամարտությունների կարգավորման հարցում միջազգային ու տարածաշրջանային մեխանիզմների արդյունավետ կիրառման կարևորությունը։

Իր խոսքում նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ Հայաստանն անկախությունից և ՄԱԿ-ին անդամակցության պահից ի վեր մշտապես հանդիսացել է արդյունավետ բազմակողմանիության ջատագովը։ 2020թ․ և հաջորդիվ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանը զգացել է դրանց պատշաճ արձագանքելու հարցում միջազգային համակարգի թերացումների բացասական ազդեցությունն ու հետևանքները։ Նա հավելել է, որ չնայած դժվարություններին՝ Հայաստանը, միջազգային գործընկերների ներգրավածությամբ, Ադրբեջանի հետ կառուցողական դիրքերից բանակցում է հարաբերությունների կարգավորման շուրջ։

Նախարարի տեղակալը նշել է, որ բազմակողմանիությունը և ՄԱԿ համակարգի մեխանիզմները շարունակում են հանդիսանալ առկա մարտահրավերները հաղթահարելու կարևոր գործիք: Այս համատեքստում ներկաների ուշադրությանն է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարանի՝ որպես միջազգային արդարադատության ու միջազգային նորմերի պաշտպանության իրավական մեխանիզմի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցում Ադրբեջանի դեմ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:  

Ընդգծվել է նաև վերոնշյալ մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցում բոլոր դերակատարների կողմից անհրաժեշտ ջանքերի ներդնման առաջնահերթությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter