HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջրահեղձ է եղել 15-ամյա նախրապանը

Երեկ ուժեղ անձրեւից առաջացած սելավաջրերը խլել են մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ 15-ամյա Կարեն Գալոյանի կյանքը: Նրա դին այսօր՝ ժամը 11.45-ի սահմաներում, փրկարարները գտել են տիղմերի մեջ` Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի այգեգործական հողամասերի տարածքում:

Նոր Ամանոսի համայնքապետ Սարգիս Ալեքսանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Գիլոյանների ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Այս սեզոնին Կարենի հայրը վճարովի դաշտում գյուղի անասուններն է պահում, տղան էլ օգնում է հորը:

Երեկ նույպես Կարենը հոր հետ գյուղի նախիրն է պահել, երբ սկսվել է հորդառատ անձրեւ ու կարկուտ: Սարգիս Ալեքսանյանի պատմելով` Կարենը հորն ասել է, թե անձրեւից հագուստները ամբողջությամբ թրջվել են, եւ ինքը մրսում է, հայրն էլ նրան տուն է ուղղարկել, որպեսզի տղան հագուստը փոխի, տաքանա ու հետ գնա դաշտ:

Տունդարձի ճանապարհին, Կարենը փորձել է հաղթահարել սելավաջրերը, սակայն, չկարողանալով անցնել, ընկել է ալիքի մեջ ու ջուրը նրան քշել տարել է:

Արդեն երեկոյան փրկարարները սկսել են որոնել տղային, սակայն նրա դիակը գտել են այսօր առավոտյան:

Նոր Ամանոսի համայնքապետի ասելով՝ Կարենը ունի եւս 3 քույր ու եղբայր, որոնցից 2-ը անչափահաս են: «Թե գյուղապետարանը, թե մարզպետարանը ընտանիքին գումար է հատկացնելու: Վաղը համայնքապետարանի կողմից կհատկացնենք 50.000 դրամ, որպեսզի կարողանան Կարենի թաղման ծախսերը հոգալ»,-ասաց Սարգիս Ալեքսանյանը:

Մեկնաբանություններ (2)

Vanuhi
debilner 50.OOO dramov inch en karoxanalu anel???? ham shseshtum en anaphov vichak ham el murackani pox en talis!!! ayn inch et gumarov duq mi angam menak hac eq utum erev!!!!
Liana
Tesnes ed 50000dram hatkacnox@ gone 1 jam yola kgna ed nuyn 50.000-ov...?Chen el amachum....storner karox eq ed mardkanc nman kargi voxormutyun chtal,ayl vorpes anapahov @ntaniq tal gone 500.000...hamozvac em,vor verjinis depqum miayn cankutyun e petq...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter