HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 400 մլն ԱՄՆ դոլարի օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության նոր` թվով 33-րդ փաթեթի մասին։ Այդ մասին նշվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայք էջում։

Փաթեթում ներառված կլինեն համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգերի ու Bradley հետևակի մարտական մեքենաների համար սպառազինություն, ինչպես նաև հաուբիցների արկեր ու տանկային կամրջաշիններ։

«Ռուսաստանն ինքն էլ կարող է այսօր դադարեցնել իր պատերազմը։ Քանի դեռ Ռուսաստանը դա չի անի, և որքան երկար դրա անհրաժեշտությունը կլինի, մենք կամրապնդենք Ուկրաինայի սպառազինությունը։ Որպեսզի նա բանակցությունների սեղանի շուրջ ամենաուժեղ դիրքում լինի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այն մասին, որ ԱՄՆ-ն կհայտարարի օգնության նոր փաթեթի մասին, երկու օր առաջ հայտնել էր Reuters գործակալությունը։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինային օգնությունը կարող է փոխանցվել Presidential Drawdown Authority (PDA) սխեմայով, որը թույլ է տալիս զենք ուղարկել, առանց Կոնգրեսի հավանության։

Լուսանկարը՝ Hannibal Hanschke/EPA/Shutterstock/FILE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter