
Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 18-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված է 17-ը:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ, նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
Ըստ կենտրոնի՝ հիվանդներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ: Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին կենտրոնը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել