HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հայ-թուրքական սահմանին տեղադրվեց ՀՀ դրոշը (լուսանկարներ)

Հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, տեղադրվեց հայոց եռագույնը։ Մինչ վեր բարձրացվելը, դրոշն օրհնվեց Շիրակի թեմի ներկայացուցիչների կողմից Երերույքի տաճարում։ Նախաձեռնության հեղինակները նորաստեղծ «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման անդամներն են։ Նախատեսվում է 9 մարզի սահմանամերձ համայնքներում տեսանելի բարձունքների վրա տեղադրել ՀՀ դրոշը։

Այս գործողության նպատակը, ըստ «Վասն Հայրենյաց» շարժման, ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների մոտ եռագույնի հանդեպ հարգանքը ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջ համախմբելը։

Անիպեմզայում ՀՀ դրոշը տեղադրվեց Արգենտինայից Սուսաննա և Սերխիո Նահապետյանների հովանավորությամբ։ Միջոցառմանը երգում էր ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter