HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային այցով Հնդկաստանում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը

Մարտի 2-ից 4-ն աշխատանքային այցով Հնդկաստանում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Պատվիրակությունը մասնակցել է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։ 

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 

Այցի շրջանակում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter