HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին:

ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ  համագործակցությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Դեսպանն իր հերթին վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ զարգացնելու ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում առկա համագործակցություն պոտենցիալը: 

Մեկնաբանություններ (1)

Krikor M
Why there is no Georgian flag.? I can only say, disrespect….Typical of Pashinyan diplomacy. .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter