5 օրում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 650 հազար դրամ
Հունիսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 490.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում, և հաշվարկվել 289.5 հզ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ աշխատակիցների իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, և առգրավվել է խեցգետնի որսի 3 հատ փոքր ցանց:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ-ն իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքից ստացված որոշումների հիման վրա ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 258.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի ՏԲ-ն իրականացրել է վարչական վարույթ: Անտառի տարածքում անասունների ապօրինի արածեցման համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրի անտառտնտեսություն» մասնաճյուղի կազմած արձանագրության հիման վրա 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 31.5 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի ՎԲ-ի աշխատակիցների արձանագրած հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Արագածոտնի ՏԲ-ի աշխատակիցների արձանագրած հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի ՏԲ-ն իրականացրել է վարչական վարույթ «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ավազի ապօրինի տեղափոխման գործի վերաբերյալ ակտի հիման վրա: Ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ-ն 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Երևանի ՏԲ-ն 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 649.5 հազ. դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել