HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կհավակնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին այն դեպքում, եթե չվերընտրվի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Այդպիսի պնդմամբ մարտի 7-ին հանդես է եկել իտալական la Repubblica պարբերականը։

Վերջինիս տվյալներով՝ դրան նախապատրաստությունը սկսվել է մի քանի շաբաթ առաջ։ 

Պարբերականը գրում է, որ մարտի 7-ին Կանադա և Միացյալ Նահանգներ ֆոն դեր Լյայենի այցը «պետք է դիտարկել այլ համատեքստում», այսինքն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին նրա թեկնածության հնարավոր առաջադրման։

Իտալական պարբերականը պնդում է, որ այս տարվա հուլիսին Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ժամանակ փորձ կարվի ևս մեկ տարով երկարաձգել գործող քարտուղար Ենս Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի լիազորությունների ժամկետը կլրանա 2024 թվականի ամռանը։

Ինչպես գրում է թերթը, ֆոն դեր Լյայենի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում «իդեալական որոշում կլինի ամերիկացիների համար, քանի որ այլընտրանքային պոտենցիալ թեկնածուներն այդքան էլ համոզիչ չեն»։ Միևնույն ժամանակ այդ պաշտոնին նրա հավակնությունները «կխախտեն սցենարները, որոնք երկրներն ու կուսակցությունները կառուցել են վերջին ամիսներին՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ»։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մարտի 7-ին կմեկնի Կանադայի մայրաքաղաք Օտտավա, իսկ հաջորդ օրը՝ Վաշինգտոն։ ԱՄՆ մայրաքաղաքում նախատեսվում են նրա բանակցությունները նախագահ Ջո Բայդենի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հաստատել է նախատեսվող հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը։ Համաձայն նրա հայտարարության՝ ֆոն դեր Լյայենը և Բայդենը կքննարկեն բնապահպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը, Ուկրաինայում առկա իրավիճակը և Չինաստանի հետ փոխգործակցության հարցերը։

Լուսանկարը՝ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter