Պարգևատրումներ կրթության և գիտության նախարարությունում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը կրթության և գիտության ոլորտի մի շարք գործիչների հանձնել է պարգևներ: Արմեն Աշոտյանի հրամանով ԿԳՆ «ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են՝
Միքայել Հարությունյանը - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի վարիչ, ՏԳԹ դոցենտ,
Ժենյա Քալանթարյանը - Երևանի պետական համալսարանի Գրականաության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, ԲԳԴ պրոֆեսոր,
Մագդալենա Ջանփոլադյանը - Երևանի պետական համալսարանի Գրականության տեսության ամբիոնի դասախոս, ԲԳԴ, պրոֆեսոր,
Սերգեյ Գյուլնազարյանը - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հումանիտար գիտությունների և ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ,
Հրաչյա Գրիգորյանը - Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն:
ԿԳՆ շնորհակալագրերեվ պարգևատրվել են՝
Ալբերտ Գալոյանը - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դասախոս, ՏԳԹ, դոցենտ
Ռուդոլֆ Վաթինյանը - մանկավարժ-կինոգործիչ
Վրեժ Պետրոսյանը - մանկավարժ-կինոգործիչ:
Կրթության և գիտության նախարարության պատվոգրով է պարգևատրվել նաև Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանող, քանոնահար Նարեկ Ստեփանի Կազազյանը՝ «Եվրոտեսիլ-2012» մրցույթում պատվավոր երրորդ տեղ զբաղեցնելու կապակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել