Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորը
Հունիսի 11-ից 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորը:
Այցի ընթացքում Իռլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ հունիսի 12-ին տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և Էեմոն Գիլմորի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել