HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բախմուտի արևելյան հատվածը, հավանաբար, անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ. ISW

Ռուսական ուժերը, հավանաբար, գրավել են Բախմուտի արևելյան հատվածը մարտի 7-ին այս շրջանից Ուկրաինայի զինված ուժերի «վերահսկելի դուրսբերումից» հետո։ Այդ մասին նշվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր տեղեկագրում։

Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ ռուսական բանակը կարող է ունենալ մեխանիզացված ուժերի պակասորդ, որոնք անհրաժեշտ են Բախմուտում հարձակման համար, իսկ տակտիկական «գրոհային ջոկատները», թերևս, չեն կարող վարել մարտական գործողություններ։

Մարտի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բախմուտից հետո ռուսաստանցիների համար «կբացվի ճանապարհը» Դոնբասի հիմնական քաղաքների՝ Կրամատորսկի ու Սլավյանսկի գրավման համար։ Սակայն ISW-ում համաձայն չեն Զելենսկու հետ և կարծում են, որ ռուսական ուժերը հնարավորություն չունեն օգտագործել Բախմուտի մարտավարական գրավումը օպերատիվ արդյունքներ ստանալու համար, և, հավանաբար, քաղաքի գրավումից հետո կհասնեն առավելագույնին և չեն կարողանա զարգացնել հաջողությունը։

Մարտի 8-ին, ISW-ի տեղեկագրի հրապարակումից հետո, Բախմուտի արևելյան հատվածի գրավման մասին հայտնել է նաև Վագների մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։ «Ամեն ինչ, ինչը գտնվում է Բախմուտկա գետից արևելք, ամբողջությամբ գտնվում է Վագների ՄԶԸ-ի վերահսկողության տակ»,- ձայնային հաղորդագրությամբ հայտարարել է Պրիգոժինը, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

Ուկրաինայում դեռևս չեն մեկնաբանել Պրիգոժինի հայտարարությունն ու Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տեղեկագիրը։

Բախմուտի համար ծանր մարտերը շարունակվում են 2022 թվականի հուլիսից։ Ռուսական կողմից դրան մասնակցում են Վագների վարձկանները, որի կազմում կռվում են նաև հավաքագրված բանտարկյալներ։ 2023 թվականի մարտի սկզբին Պրիգոժինը հայտարարել էր, որ Բախմուտը «փաստացի շրջափակված է»։

Լուսանկարը՝ Associated Press-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter