HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Կիև։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ մարտի 7-ի երեկոյան նա մեկնել էր Լեհաստան և մարտի 8-ի գիշերը ժամանել ուկրաինական մայրաքաղաք։ 

Լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր սա ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնյայի երրորդ այցն է Ուկրաինա, որտեղ նա հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի Սև ծովով ուկրաինական հացահատկի արտահանման գործարքի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է մարտի 19-ին։ ՄԱԿ-ը պնդում է, որ պետք է Ռուսաստանի հետ երկարաձգվի այս պայմանագրի իրականացումը։ 

2022 թվականի հուլիսին ՄԱԿ-ը և Թուրքիան Ռուսաստանին համոզել էին դադարեցնել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստների արգելափակումը, որպեսզի բացվի հնարավորություն Ուկրաինայից հացահատկի արտահանման համար։ «Հացահատկի գործարքը» կնքվել է չորս ամսով և հնարավորություն է տվել հացահատիկն արտահանել Սև ծովի ուկրաինական նավահանգիստների միջոցով։ Նոյեմբերին պայմանագիրը երկարաձգվել էր ևս չորս ամսով։

Ուկրաինան աշխարհում հացահատկի ամենախոշոր արտահանողներից մեկն է։ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում էին հացահատկի համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։ Նախորդ տարվա ապրիլից ի վեր Եվրամիությունը նպաստում է ցամաքով, երկաթուղով և գետերով ուկրաինական հացահատկի արտահանմանը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter