HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինային սպառազինության մատակարարման հարցը

Ուկրաինայի զինվորականներին սպառազինության լրացուցիչ մատակարարումները հանդիսանում են Ստոկհոլմում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգի գլխավոր հարցերից մեկը։ Այդ մասին լրագրողներին հանդիպումից առաջ հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը։ 

Պևկուրը կողմ է արտահայտվել ԵՄ երկրների կողմից Ուկրաինայի համար սպառազինության համատեղ ձեռքբերմանը միջոցներ հատկացնելու օգտին՝ պնդելով, որ դա կբարձրացնի արդյունաբերական պոտենցիալը և ապագայում կօգնի Եվրամիությանը։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը լրագրողներին հայտարարել է, որ պաշտպանական արդյունաբերության պոտենցիալի ընդլայնման համատեղ ջանքերից զատ, ԵՄ երկրները նաև պետք է օպերատիվ կերպով Ուկրաինային մատակարարեն սպառզինություն՝ իրենց ունեցած պաշարներից։ Բորելը հայտարարել է, որ առկա պաշարներից ուղարկումը կարող է իրականացվել մի քանի շաբաթվա ընթացքում։

«Հարցը նրանում է, թե ինչպես Ուկրաինային ապահովել սպառազինությամբ, որոնք անհրաժեշտ են հետագա պաշտպանության համար»,- ասել է Բորելը։

Ուկրաինան, մասնավորապես, դաշնակիցներից խնդրել է մատակարարել 155 միլիմետր տրամաչափի էլ ավելի շատ հրետանային արկեր։

Լուսանկարը՝ Andrey Kuzmin / Alamy Stock Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter