HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երկրաշարժերից Թուրքիայի կրած տնտեսական վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը. ՄԱԿ

Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի տնտեսական վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Լուիզա Վինտոնը առցանց ճեպազրույցի ժամանակ։

«Մինչ օրս կատարված հաշվարկներից պարզ է դառնում, որ վնասի գնահատականները, որոնք ներկայացվել են կառավարության կողմից և միջազգային գործընկերների աջակցությամբ, կգերազանցեն 100 միլիարդ դոլարը»,- ասել է Վինտոնը՝ հավելելով, որ գնահատականները վերաբերում են միայն տնտեսական հետևանքներին։

Ավելի վաղ, Համաշխարհային բանկը երկրաշարժերից Թուրքիայի տնտեսության վնասը գնահատել էր երեք անգամ ավելի ցածր՝ 34,2 միլիարդ ԱՄն դոլարի մակարդակում կամ այդ երկրի ՀՆԱ-ի մոտ 4 %-ի։

7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը Թուրքիայում տեղի էր ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։

Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել էին նաև հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել էր Սիրիայի հյուսիսը։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել էր 46000-ը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter