HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նեդ Փրայսը թողնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լքում է իր պաշտոնը, որտեղ նա կատարում էր այդ երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչության մամուլի քարտուղարի գործառույթները։

Այդուհանդերձ, ըստ տարածված հաղորդագրության, Փրայսը չի հեռանում Պետքարտուղարությունից։ Մարտի վերջին նա կսկսի աշխատել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի թիմում։ Քանի դեռ այդ պաշտոնում չի նշանակվել նոր մարդ, Փրայսի պարտականությունները կդրվի նրա ներկայիս տեղակալ Վեդանթ Փաթելի վրա։ «Ամերիկայում և ողջ աշխարհում մարդկանց համար Նեդ Փրայսը հաճախ եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն ու ձայնը։ Նա աշխատել է բացառիկ պրոֆեսիոնալիզմով և բարեխղճությամբ»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ։

Փրայսը ռեկորդ է սահմանել Ջո Բայդենի վարչակազմում դաշնային գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում աշխատանքի շարունակականության տեսանկյունից։ Նա սկսել է աշխատել 2021 թվականի հունվարի 20-ին, իսկ նրա նշանակումը եղել է ավելի վաղ, քան վարչակազմում աշխատանքի է անցել Սպիտակ տան մամուլի նախկին քարտուղար Ջեն Փսաքին։

Պենտագոնի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, որը ներկայումս աշխատում է Ազգային անվտանգության խորհրդում, ներկայումս Բայդենի վարչակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարն է։

Իր հայտարարության մեջ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Փրայսին մամուլի համար ամենօրյա ճեպազրույցների վերականգնման համար, որոնք դադարեցվել էին Դոնալդ Թրամփի վարչակազմի ժամանակ, ինչպես նաև վարչակազմի քաղաքական առաջնահերթությունների հստակ ըմբռնման համար։

Փրայսը նախկինում աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում, իսկ Բարաք Օբամայի նախագահության տարիներին նաև Ազգային անվտանգության խորհրդում։ Նա կառավարությունից հեռացել էր 2017 թվականի փետրվարին՝ հայտարարելով, որ «չի կարող արդար խղճով ծառայել այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին՝ հետախուզական համայնքի հասցեին նրա քննադատության համար»։

«Նեդն օգնել է ԱՄՆ կառավարությանը պաշտպանել և առաջ մղել մամուլի ազատությունը ողջ աշխարհում և մոդելավորել թափանցիկություն և բաց աշխատանք, որոնց օգտին մենք հանդես ենք գալիս ողջ աշխարհում։ Նրա ներդրումը օգուտ կբերի նրա ծառայությունից դեռ շատ հետո»,- ասված է հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Nicholas Kamm/Pool via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter