HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներում կներգրավվեն ՊՆ ուղղաթիռները

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանն առաջարկեց օձերի դեմ պայքարի հատուկ խումբ ստեղծել: Նա նաև զեկուցեց, որ Կոտայքի, Արագածոտնի մարզերում և Երևանի կենտրոնում լայն թափով սկսվել են հրշեջ մասերի վերանորոգման աշխատանքները, ավարտին է մոտենում ԱԻՆ պոլիկլինիկայի շինարարությունը: Լոռիում մեկնարկել է աղետների բշկության հրահանգիչների վերապատրաստման «Արձագանք» շվեյցարական ծրագիրը:

Երբ Արմեն Երիցյանը Բելառուսում էր, համագործակցության մի շարք ուղղություններից բացի, Բելառուսի ԱԻ նախարարի հետ համաձայնություն ձեռք բերեց, որ հայաստանցի երեխաներն էլ մասնակցեն այնտեղ կազմակերպվող պատանի փրկարարների ամառային ճամբարին: Հրավերն արդեն ստացվել է, և Հայաստանից 7 երեխա 3 չափահասի ուղեկցությամբ կմեկնի Բելառուս: Նախարարը հանձնարարեց դպրոցներում մրցույթ անցկացնել և ամառային ճամբար ուղարկել լավագույններին:

Պաշտպանության նախարարության հետ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ խոշոր անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռները ներգրավելու վերաբերյալ: Ա. Երիցյանը հանձնարարեց ձեռք բերել օդային հրդեհաշիջման սարքեր:

Ա. Երիցյանն ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հանձնարարեց աշխատանքներ կատարել կադետական դպրոց հիմնելու, ինչպես նաև ակադեմիայի այս տարվա շրջանավարտներին ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորելու ուղղությամբ: ՃԿՊԱ ռեկտորը զեկուցեց, որ արդեն սկսվել են Արցախի փրկարար ծառայության սպայական կազմի վերապատրաստման դասընթացները:

Խորհրդակցության ընթացքում «Ավիաինֆոտել» ընկերությունը նախարարին առաջարկեց հրշեջ մասերն ու հրշեջ-փրկարարական մեքենաներն ապահովել տեսախցիկներով ու տեղորոշիչ սարքերով, ինչը թույլ կտա ավտոմատ կերպով որոշել դեպքի կամ տուժածների գտնվելու վայրը, կհեշտացնի արձագանքման գործընթացի կառավարումն ու կբարձրացնի փրկարարական գործողությունների արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter