HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինան

Մարտի 9-ի վաղ առավոտյան ռուսական զինուժը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները, երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։ Նախնական տվյալներով՝ կա 5 զոհ։

Տեղական իշխանություններն ու լրատվամիջոցները հայտնել են Կիևում, Օդեսայում, Նիկոլաևում, Դնեպրում, Խարկովում, Զապորոժյեում, Ժիտոմիրում, Կիևի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկու և Տերնոպոլի մարզերում պայթյունների մասին։ Երկրի բազմաթիվ հատվածներում գործել են հակաօդային պաշտպանության միջոցները։

81 missiles and 8 drones were fired at #Ukraine

⚡ At night, the enemy launched a massive missile attack on Ukraine's critical infrastructure
russian missiles hit a power plant in #Kyiv and also hit civilian buildings in other cities#UkraineWar #StopRussia pic.twitter.com/1Lmd6cxKG4

— Katya 🇺🇦 (@blue_eyedKeti) March 9, 2023

Խարկովի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ ռուսական զինուժը մոտ 15 հարված է հասցրել Խարկովին ու նրա շրջակայքին՝ թիրախավորելով կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները։ Նախնական տվյալներով՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա։ Տուժածների վերաբերյալ դեռևս տվյալներ չկան։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի և Սվյատոշինսկի շրջաններում մի քանի պայթյունների մասին։ Դրանց հետևանքով տուժել է երկու մարդ, այրվել են բնակելի շենքի բակերից մեկում կանգնած ավտոմեքենաները։

Օդեսայի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հայտարարել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ ու էներգետիկ ենթակառուցվածքների մեկ օբյեկտ։

Մի շարք շրջաներում, անվտանգությունից ելնելով, անջատվել է էլեկտրականությունը։ «Энергоатом»-ը հայտնում է, որ մարտի 9-ի առավոտյան ռուսական հարվածների հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել է Զապորոժյեի ԱԷԿ-ը։ «Укрзалізниця» ընկերությունն էլ հայտնում է առնվազն 15 գնացքի ուշացման մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել մարտի 9-ի հրթիռակոծության վերաբերյալ նորությունները։

Լուսանկարը՝ Vladyslav Sodel/REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter