HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Վրաստանը կրթության եւ մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր կստորագրեն

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Վրաստան։ Նախատեսվում է մի շարք հուշագրերի ստորագրում երկու երկրների միջեւ։

ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը:

«Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև:

Եվս մեկ հուշագիր կստորագրվի Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության վերաբերյալ: Աշխատանքային այցի ընթացքում կստորագրվի նաև «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագիր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter