
Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը. ՊՆ
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին»,- նշված է ՊՆ հաղորդարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել