
Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել