HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դել Բոսկեն բացատրել է Ֆաբրեգասին հարձակման գծում խաղացնելու պատճառը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ իր թիմը երեկ երեկոյան կարող էր հաղթել իտալացիներին, սակայն ինքը հիասթափված չէ, քանի որ իսպանացիները ցուցադրել են լավ ֆուտբոլ, ինչը բավարարում է իրենց: Դել Բոսկեն նշել է, որ խաղը հավասար էր ընթանում, սակայն երկրորդ կեսում իր սաներն առավելություն ունեին:

Բացատրելով Ֆաբրեգասին կենտրոնական հարձակվողի գոտում խաղացնելը՝ մարզիչն ասել է. «Սեսկը կարողանում է հիանալի կերպով ներխուժել տուգանային հրապարակ, եւ հենց սկզբից մենք նրան այդկերպ էինք փորձում օգտագործել, ինչն իմաստավորված էր: Հետո դաշտ մտավ Տորեսը, որը կարող էր գոլ խփել, սակայն ես ոչ-ոքիից էլ եմ գոհ»:  

Իր հերթին իտալացիների մարզիչ Չեզարե Պրանդելին նշել է, որ խաղը լարված էր: «Մենք շատ էինք փորձում պրեսինգի դիմել, հենց որ իսպանացիները սկսում էին իրենց տեղաշարժերը: Ձգտում էինք նրանց չթողնել մեն-մենակ դուրս գալ դարպասապահի դեմ, իսկ երբ գնդակ էինք ստանում, գրոհը սկսում էինք խորքից: Դեռ երեկ չգիտեի, թե ինչպիսի տեսք ենք ունենալու խաղում, իսկ դրա ընթացքին հետեւում էի ժպիտով»,- ասել է իտալացին:

Պրանդելին հավելել է, որ Բալոտելիին դի Նատալեով փոխարինելու պատճառը ոչ թե առաջինի բաց թողած պահերն էին, այլ հարձակման գծում ավելի բազմազան գործողությունների կարիքը: Պրանդելիին հիասթափեցրել է այն, որ իսպանացիները հաշիվը հավասարեցրել են ընդամենը 3 րոպե անց: «Մենք խաղում էինք աշխարհի չեմպիոնների դեմ, բայց պետք էր ծայրաստիճան դժվարացնել նրանց կյանքը, երբ հաշվի մեջ առաջ անցանք: Իհարկե, նրանց մեկնարկային կազմը մի փոքր զարմացրեց մեզ, սակայն մտածեցինք, որ պետք է կենտրոնանալ սեփական խաղի վրա»,- նշել է Պրանդելին՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է վերականգնել ուժերը հորվաթների հետ գալիք խաղից առաջ: 

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter