HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրաձգություն Համբուրգում. կա 7 զոհ

7 մարդ զոհվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։ Ավելի վաղ Focus պարբերականը նշել էր 6 զոհի մասին։

Ինչպես փոխանցում է Wetterauer Zeitung-ը, հրաձգությունը տեղի է ունեցել Համբուրգի Ալսթերդորֆ շրջանում «Եհովայի վկաների» կենտրոնում։ Ոստիկանությունը տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդագրությունը ստացել է տեղի ժամանակով մոտ 21:00-ին (Երևանի ժամանակով՝ 24:00-ին)։ Կրակոցները հնչել են եկեղեցական համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ։

Իրավապահ մարմինները տեղի ունեցածը գնահատում են որպես «մոլուցքի հողի վրա իրականացված զանգվածային սպանություն»։

Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգությունը կազմակերպած անձը, ենթադրաբար, մահացած է։ Ենթադրյալ հանցագործի մարմինը հայտնաբերվել է այն շինության մոտ, որտեղ տեղի էր ունեցել հրաձգությունը։ Համբուրգի ոստիկանությունը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ կրակ բացած անձի մոտիվների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չկա։

Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործը միայնակ է գործել։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter