
Հրաձգություն Թել Ավիվի կենտրոնում. կա երեք վիրավոր
Առնվազն երեք մարդ է վիրավորվել Թել Ավիվի կենտրոնում գտնվող Դիզենգոֆ փողոցի սրճարաններից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ պարանոցի հատվածում ստացած վիրավորման պատճառով։ Ynet-ի տվյալներով՝ երեք տուժածներն էլ 20-ամյա երիտասարդներ են։
Terror attack in Tel Aviv: A short time ago, a report was received of a terror attack in Tel Aviv. A suspect shot 3 civilians who were wounded in different degrees. The terrorist was neutralised by police officers
— Israel Police (@israelpolice) March 9, 2023
Իսրայելի ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն՝ հաստատելով տուժածների վերաբերյալ տվյալները։ Գերատեսչությունում հայտարարել են, որ ոստիկանները կրակ են արձակել հարձակումն իրականացրած կասկածյալի ուղղությամբ։
Իր հերթին Թել Ավիվի ոստիկանությունը հայտնել է, որ որոնում է մյուս հնարավոր կասկածյալներին։ Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, տեղի ունեցածի տեսագրություններում երևում է զինված երկու մարդ։
A Palestinian terrorist opened Fire at innocent civilians outside a cafe in Tel Aviv Israel. 3 civilians shot and wounded as the terrorist fired at civilians from Point-Blank Range. The 23 year old terrorist has been neutralised. pic.twitter.com/wJCbXTVHQh
— Jyot Jeet (@activistjyot) March 10, 2023
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որը կնոջ հետ միասին գտնվում է Հռոմում, տեղեկացվել է տեղի ունեցածի վերաբերյալ։
«Թել Ավիվում տեղի է ունեցել շատ ծանր իրադարձություն, ահաբեկչություն։ Ես ուզում եմ իմ ու իմ կնոջ անունից, տուժածներին հղել ապաքինման ցանկություններ։ Այսօրվանից մենք կուժեղացնենք հակաահաբեկչական անվտանգության միջոցները»,- հայտարարել է նա։
Լուսանկարը՝ Avshalom Saassoni/Flash90
Մեկնաբանել