HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սի Ծինփինը երրորդ անգամ ընտրվել է Չինաստանի նախագահ

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները Սի Ծինփինին վերընտրել են Չինաստանի ղեկավարի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ Սի Ծինփինը դարձել է պատմության մեջ Չինաստանի առաջին առաջնորդը, որը երրորդ անգամ վերընտրվել է հինգ տարի ժամկետով։

Չինաստանի գործող առաջնորդը վերընտրվել է նաև Չինաստանի կենտրոնական զինվորական խորհրդի նախագահի պաշտոնում։ Քվեարկությանը մասնակցել է 2952 մարդ, իսկ որոշումն ընդունվել է միաձայն։

Բացի այդ, Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Հան Չժեն վերընտրվել է Չինաստանի փոխնախագահի պաշտոնում, իսկ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Չժաո Լեցզին նշանակվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ։

Սի Ծինփինը 69 տարեկան է։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը նա ստանձնել էր 2012 թվականին, իսկ Չինաստանի նախագահ ընտրվել 2013-ին։ 5 տարի անց նրա թեկնածությունը վերահաստատվել էր խորհրդարանի կողմից։ 2018 թվականին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստի ժամանակ փոփոխություններ էին իրականացվել չինական սահմանադրության մեջ, որով չեղարկվել էր երկու անգամ վերընտրվելու հնարավորության սահմանափակումը։

Լուսանկարը՝ Bloomberg գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter