HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորվաթների համար Իռլանդիան «կարդացված գիրք» էր

Իռլանդիա-Հորվաթիա (1-3) խաղից հետո իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին նշել է, որ 3-րդ րոպեին ընդունած գնդակը եղել է այն պատճառով, որ դարպասապահ Գիվենը 3-4 հոգու թիկունքից չի տեսել դեպի ցանցն ընթացող գնդակը: Սինյոր Տրապը գովեստի խոսքեր է ասել հորվաթների կիսապաշտպանների հասցեին՝ շեշտելով, որ մրցակիցը առաջին կեսում առավելության հասավ արդարացիորեն: Ըստ մարզչի՝ հորվաթների երկրորդ գոլն էլ վճռական պահի եղավ (43-րդ րոպե): 

Բերելով Իսպանիայի օրինակը, որն ընդամենը 1 միավոր է վաստակել, Տրապատոնին իր սաներին կոչ է արել չհիասթափվել: «Մենք հավատում ենք մեր ուժերին: Այս խաղում մեր դեմ խաղում էր տեխնիկապես ուժեղ թիմ, սակայն ամեն մի մրցամարտ կարող է անակնկալ մատուցել»,- եզրափակել է իտալացի մասնագետը:

Իսկ ահա բալկանցիների մարզիչ Սլավեն Բիլիչը յուրահատուկ ձեւով է նկարագրել մրցակցին. «Ես սպասում էի նման արդյունք: Լավ էինք պատրաստվել խաղին, եւ Իռլանդիան մեզ համար կարդացված գիրք էր: Կարծում էինք, որ ավելի ուժեղ էինք: Իռլանդացիների հետ խաղացել էինք 2011-ի օգոստոսին, երբ այնքան էլ հաջող չգործեցինք, սակայն այսօր ցույց տվեցինք մեր մակարդակը: Այսօր թիմը հարձակման գծում շատ ավելի լավ աշխատեց»:

Բիլիչը շնորհակալություն է հայտնել իր սաներին ու երկրպագուներին՝ նշելով, որ մթնոլորտը հիանալի էր, եւ խաղը հաճույք պարգեւեց չեզոք ֆուտբոլասերներին: Մարզիչը հավելել է, որ հորվաթներն ավելի ստեղծագործաբար էին խաղում. «Ամենասկզբից ես համոզված էի, որ իմ հավաքականն ավելի ուժեղ է, ու մենք հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունենք»:  

Լուս.՝ AFP/Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter