HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլում բացասաբար են վերաբերվում Հայաստան որոշ ռուսաստանցիների մուտքի արգելքին

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Հայաստան ռուսաստանցի որոշ մեդիամենեջերների և պատգամավորների մուտքի արգելքին։ Այդ մասին ուրբաթ օրը՝ մարտի 10-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկեղծ՝ մենք դրան բացասաբար ենք վերաբերվում։ <...> Հայաստանը մեր մեծ ընկերն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը պարտավորեցնում են մեզ պաշտպանել մեր երկկողմ հարաբերություներն այդպիսի դեպքերից»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում Հայաստան ռուսաստանցի մեդիամենեջերների ու պատգամավորների մուտքի արգելքին։

Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն այդպիսի դեպքերից»։

Մարտի 7-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ News Media հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին չի թույլատրվել մուտք գործել Հայաստան։ Սողոմոնյանը նշել էր, որ Գաբրելյանովը մոտակա թռիչքով վերադարձել է Մոսկվա։

2022 թվականի հոկտեմբերին RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ արգելվել է իր մուտքը Հայաստան։ Նմանապես արգելվել էր նաև Հայաստան մուտք գործել ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին։

Լուսանկարը՝ РИА Новости / POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter