
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. կա 21 տուժած
Մարտի 10-ին՝ ժամը 14:21-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով կա 21 տուժած։
Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ «Լուրերին» հայտնել է, որ այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:
Տուժած երեխաները և դպրոցի աշխատակիցներն առաջին բուժօգնությունը ստանում են Կապանի բժշկական կենտրոնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել