HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ խորհրդարանում հանդիպել են նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին

Մարտի 10-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ԱՀ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին: Այս մասին է հայտնում ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական  աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին:

Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք:

Երկուստեք համոզմունք են հայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter