HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Հունիսի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է և թիվ 126 դպրոցի հետնամասում գտնվող մարզադաշտում զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ՝ պահունակով, հակատանկային նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի 232 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Հունիսի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ կնոջ հայրը Բագրևանդի փողոցում՝ փոսի մեջ, զենք է գտել:

Նույն օրը 1967 թ. ծնված Ռաֆայել Կ.-ն բաժին է ներկայացրել 9 մմ տրամաչափի «ԿՈՄԲԱՏ» տիպի ատրճանակ՝ 16 փամփուշտով, և հայտնել, որ զենքը գտել է Բագրևանդի փողոցում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 10-ին 1967 թ. ծնված Հունան Շ.-ն կամավոր ներկայացրել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 220 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտակալ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, «ՈւՊԳ-8» տիպի 26 մմ տրամաչափի 2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք ձեռք է բերել 1992-1994 թթ.՝ Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter