HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

27-ամյա երիտասարդը գողացած ոսկեղենը գրավադրել էր բանկում

Հունիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ զոքանչի' 1963 թ. ծնված Ռիմա Գ.-ի բնակարանից գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 25-ից հունիսի 9 ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մուտք գործելով, Ռիմա Գ.-ի տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են ոսկյա զարդեր' պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:

Հունիսի 10-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 4-ին հիշյալ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Սուրեն Ե.-ն և նույն օրը զարդերը որպես գրավ ներդրել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղում:

Ոստիկանությունըւ տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter