HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր օրերի ֆուտբոլային գուշակը՝ կզաքիս Ֆրեդը

Խարկովի կենդանաբանական այգու կզաքիս Ֆրեդը գերմանաբնակ ութոտնուկ Պաուլի հաջորդը կարող է համարվել: Ֆրեդը գուշակել է «Եվրո-2012»-ի 4 խաղից 3-ի արդյունքները: Նա գուշակություններ է անում ամեն օր Խարկովի ֆան-գոտում: Ուկրաինայի հարեւան Լեհաստանը, որը նույնպես մրցաշարի տանտեր է, ընտրել է էգ փիղ Չիտային, որն ապրում է Կրակովի գազանանոցում ու գուշակում է Լեհաստանի խաղերի արդյունքները, խոզուկ Ֆունտիկն էլ աշխատում է Կիեւի ֆան-գոտում: Խարկովում գուշակություններ անող կենդանիների մեջ կզաքիսները մեծ համբավ ունեն այն պատճառով, որ տեղի «Մետալիստ» թիմի համար անցած մրցաշրջանում Խորխե անունով կզաքիսը նման գուշակություններ էր անում եւ դարձել է թիմի թալիսմանը: 

Խորխեն ու Ֆրեդն ապրում են նույն կենդանաբանական այգում, որը ամենահինն է երկրում, հիմնադրվել է 1896-ին: Ֆրեդը 3 տարեկան է, նրան պահել են պատանի բնասերները: Կզաքիսը շատ է խաղացել երեխաների հետ եւ նրանց հետ հեռուստացույց դիտել՝ հատկապես մեծ հետաքրքրություն դրսեւորելով ֆուտբոլի հանդեպ: «Եվրո-2012»-ից առաջ այգու ղեկավարությունը որոշել է կենդանուն գուշակ դարձնել:  

Ֆրեդի մեթոդը չի տարբերվում նրանից, ինչ որ կրառվում էր ութոտնուկ Պաուլի դեպքում: Բացման խաղից առաջ Ֆրեդը հրաժարվել է ուտել Հունաստանի կամ Լեհաստանի դրոշներով ամաններից՝ այդպիսով գուշակելով ոչ-ոքի, ինչը եւ տեղի ունեցավ Վարշավայի խաղադաշտում՝ 1-1: Նույն բանը գազանիկն արել է նաեւ մի փոքր անց, երբ պետք է գուշակեր Ռուսաստանի ու Չեխիայի հանդիպման արդյունքը: Սա եղել է Ֆրեդի միակ սխալը, քանզի ռուսները հաղթել են 4-1 հաշվով:

Սակայն դրանից հետո Ֆրեդը միանգամայն ճիշտ է գուշակել դանիացիների հաղթանակը հոլանդացիների եւ գերմանացիների հաղթանակը պորտուգալացիների հանդեպ:  

Լուս.՝ uefa.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter