HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի սենատը կողմ է քվեարկել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների նախագծին

Ֆրանսիայի Սենատն աջակցել է կենսաթոշակային բարեփոխումների վիճելի նախագծին, որով նախատեսվում է, ի թիվս այլ կետերի, կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64 տարեկանի։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ կիրակի գիշերը կայացած քվեարկության ժամանակ դրա օգտին քվեարկել է 195 սենատոր, դեմ` 112-ը։

«Սենատում հարյուրավոր ժամեր բանավեճերից հետո ընդունվել է կենսաթոշակային բարեփոխումների պլանը։ Սա որոշիչ փուլ է, որպեսզի մինչև վերջ հասցնենք բարեփոխումները, որոնք կապահովեն մեր կենսաթոշակների ապագայի անվտանգությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։

Մարտի 15-ին բարեփոխումների նախագիծը կանցնի միացյալ հանձնաժողովի քննությանը, որը բաղկացած է ֆրանսիական խորհրդարանի ստորին և վերին պալատների ներկայացուցիչներից։ Եթե հանձնաժողովը հավանություն տա այս փաստաթղթին, ապա մարտի 16-ին երկու պալատներում էլ կկայանա դրա վերջնական քվեարկությունը։ 

Մարտի 11-ին Ֆրանսիայում հերթական անգամ տեղի են ունեցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային ցույցերը։ Այդ երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ֆրանսիայի տարածքում դրանց մասնակցել է 368 000 մարդ։ Զուգահեռաբար, CGT արհմիությունը հաշվել է ավելի քան մեկ միլիոն մասնակից։ Բողոքի ցույցերի ժամանակ չեն գրանցվել ոստիկանության հետ խոշոր բախումներ։ CGT-ն և մյուս արհմիությունները կոչ են արել նոր ակցիա իրականացնել մարտի 15-ին։

Կենսաթոշակային բարեփոխումը հանդիսանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական գլխավոր խոստումներից մեկը։ Այն ենթադրում է կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում (62-ից 64-ի), ինչպես նաև կենսաթոշակի անցնելու նվազագույն տարիքի բարձրացում մինչև 43 տարեկանի, որի ընթացքում անհրաժեշտ է անել վճարումներ, որպեսզի կենսաթոշակը հնարավոր լինի ստանալ ամբողջական ծավալով։

Ներկայումս Ֆրանսիայում բազմաթիվ տարեցներ աշխատում են կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո էլ։ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կենսաթոշակը կբարձրացվի ամսական մինչև 1200 եվրոյի։

Կենսաթոշակային բարեփոխումները արհմիությունները համարում են անարդար և անհիմն խիստ ու կոչ անում այս թեմայով հանրաքվե անցկացնել։ Համաձայն հարցումների տվյալների՝ կառավարության այս առաջարկին դեմ է հանդես գալիս ֆրանսիացիների երկու երրորդը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter