Բերման է ենթարկվել նախկինում 3 անգամ դատապարտվածը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունիսի 7-ին Հանրապետության հրապարակում գտնվող սրճարանից գողություն կատարելու կասկածանքով Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել նախկինում 3 անգամ դատապարտված, 1971 թ. ծնված Հակոբ Ն.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հակոբ Ն.-ն խոստովանել է, որ 2011 թ. հունիս-հուլիս ամիսներին, հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելու միջոցով, 1964 թ. ծնված Մայա Խ.-ի տնից գողացել է սրբանկար, խաչքար-հուշարձան, տարբեր չափերի 3 գորգ, պարսկական արտադրության գազի վառարան և կենցաղային առարկաներ:
Պարզվել է նաև, որ Հակոբ Ն.-ն 2011 թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով դռան փականը բացելով, 1945 թ. ծնված Ամալյա Պ.-ի բնակարանից գողացել է հեռուստացույց, 2 գորգ, պահածոներ, սպասք և այլ կենցաղային իրեր' պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
2011թ. փետրվարի 5-ից մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Հակոբ Ն.-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով՝ Սեդա Դ.-ին պատկանող՝ Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 99 տնից գողացել է կենցաղային իրեր:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել