HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԶԲ պատվիրակության հետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել եւ մնում է ՀՀ կառավարության վարած բարեփոխումներն ուղեկցող կարեւորագույն գործընկերներից մեկը: Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ  ԱԶԲ-ի հետ ունեցած համատեղ ծրագրերի ընթացքին` կարեւորելով  ինչպես խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, այնպես էլ հանրային եւ մասնավոր հատվածում գիտելիքի եւ փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԱԶԲ-ի` Հայաստանի հետ նախանշած եւ մշակման փուլում գտնվող նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter