HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումում կներկայացվեն էլեկտրոնային կառավարման ծառայություններ

Հունիսի 15-ից 16-ին Երևանում տեղի կունենա 5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Ֆորումի ընթացքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, Էլեկտրոնային ռեգիստրը (e-registor.am համակարգ), Պաշտոնական տեղեկագիրը կներկայացնեն պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի հարկ վճարողների կողմից հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, մաքսային վճարների էլեկտրոնային համակարգը և ապրանքների էլեկտրոնային բաց թողնման ենթահամակարգը: Միևնույն ժամանակ ներկայացվելու են ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների վերջերս թողարկված պաշտոնական կայքերը:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) կներկայացնի փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խթանող, նորարարությունների մուտքը դեպի տնտեսության այլ ճյուղեր ապահովող պետական ծրագրերը:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter