HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Մարտի 14-ին ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Խորհրդակցությանը Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:

Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագծի մասին հարցն է, որն առաջին ընթերցմամբ արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter