HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի իշխանությունները հայտարարել են 22 հազար ցուցարարի համաներման մասին

Իրանի իշխանությունները հայտարարել են 22 հազար մարդու նկատմամբ համաներում հայտարարելու մասին, որոնք ձերբակալվել էին երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցելու ժամանակ։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Այդ երկրի դատական իշխանության ղեկավար Հոլամհոսեյն Էջեիի խոսքով՝ համաներման տակ չեն հայտնվել այն մարդիկ, որոնք, բողոքի ցույցերի հետ կապված, մեղադրվել են գողության կամ բռնի հանցագործությունների իրականացման մեջ։

Associated Press գործակալությունը նշում է, որ դեռևս չկան անկախ վկայություններ, որ կալանավորվածներին իրոք ազատ են արձակել։ Իրանական լրատվամիջոցներն ու իրավապաշտպանները վերջին օրերին չեն գրանցել բանտերից ակտիվիստների զանգվածային ազատ արձակման վկայություններ։

Իրանում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են նախորդ տարվա սեպտեմբերից։ Դրանք մեկնարկեցին 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից, որին բարոյականության ոստիկանությունը ձերբակալել էր հիջաբի «ոչ ճիշտ» կրման համար։ Ի սկզբանե ցուցարարները պահանջում էին գենդերային հավասարություն, սակայն շատ արագ նրանց պահանջները սկսեցին ներառել նաև մասշտաբային բարեփոխումների պահանջն ու իշխանության փոփոխությունը՝ պահանջելով աշխարհիկ իշխանություն։

Իրանի իշխանությունները խստորեն ճնշում են բողոքի ակցիաները, այդ թվում մարտական զենքի կիրառմամբ։ Բերման են ենթարկվել ու կալանավորվել տասնյակ հազարավոր ցուցարարներ։ Իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի քան 450 ցուցարար սպանվել է ուժայինների հետ բախումների ժամանակ։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 մարդ, կարող է դատապարտվել մահապատժի։

Իլյուստրացիան՝ besacenter.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter