HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի պատվիրակությանը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով իրաքցի խորհրդարանականներին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են միջխորհրդարանական հարաբերությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով երկու ժողովուրդներն ունեն հազարամյա բարեկամական ավանդույթներ եւ կապեր, որոնք ամուր հիմք են միջպետական փոխգործակցության համար:

Կողմերը խոսել են տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստան են այցելել զարգացնելու խորհրդարանական մակարդակով փոխգործակցությունը:

Հյուրերը նշել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter