HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան հաստատել է` Արարատ Միրզոյանը կայցելի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման հարցը։ Խոսելով դեկտեմբերին հանդիպման չկայանալու մասին՝ Փաշինյանը նշել էր, որ «հանդիպումը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է»։ 

«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, մենք ոչ թե բոյկոտել ենք հանդիպումը, այլ այդ իրավիճակում պետք էր, որ ՀՀ ԱԳ նախարարը լինի Երևանում։ Մոտ ապագայում կկայանա արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա, որտեղ կքննարկվի այս հարցը»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան TACC գործակալությանը հաստատել է Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ նախապատրաստվում է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա։ «Այցը նախապատրաստվում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։ 

Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն խնդիրներ միջպետական հարաբերություններում, սակայն դա չի հանգեցնում ճգնաժամի։ «Ճգնաժամ չեմ տեսնում մեր հարաբերություններում, մենք խոսում ենք, քննարկում, ֆիքսում ենք, որ կան խնդիրներ ու այդ խնդիրները, իմիջիայլոց, օբյեկտիվ են: Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան անհանգստություններ»,- հայտարարել էր Փաշինյանը։

Լուսանկարը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter